երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Գյումրու, Ախուրյանի, Ամասիայի 50-69 տարեկան կանայք կարող են կրծքագեղձի անվճար սքրինինգային հետազոտություն անցնել

Գյումրու, Ախուրյանի, Ամասիայի 50-69 տարեկան կանայք կարող են կրծքագեղձի անվճար սքրինինգային հետազոտություն անցնել

Գյումրու, Ախուրյանի և Ամասիայի 50-69 տարեկան կանայք կարող են կրծքագեղձի անվճար սքրինինգային հետազոտություն անցնել շարժական մամոգրաֆի միջոցով: Մինչև մայիսի 31-ը մամոգրաֆը կլինի Գյումրու թիվ 2 պոլիկլինիկայի բակում (Մազմանյան 3): Այդ մասին հայտնում են առողջապահության նախարարությունից:

Հետազոտությունն անցնելու համար անհրաժեշտ է այցելել ընտանեկան բժշկին կամ թերապևտին և հերթագրվել:

Անվճար հետազոտություն անցնելու հնարավորություն ունեն հետևյալ 13 բուժհաստատություններին կցագրված կանայք`
  • Ազատանի բժշկական ամբուլատորիա.
  • Ախուրիկի բժշկական ամբուլատորիա.
  • Ախուրյանի բժշկական կենտրոն.
  • Ամասիայի առողջության կենտրոն.
  • Գյումրու Էնրիկո Մատտեի անվան պոլիկլինիկա.
  • Գյումրու թիվ 1 պոլիկլինիկա.
  • Գյումրու Սուրբ Գրիգոր Նարեկացու անվան պոլիկլինիկա.
  • Բեռլին պոլիկլինիկա.
  • Գյումրու Ն.Մելիքյանի անվան թիվ 2 պոլիկլինիկա.
  • Գյումրու Վ.Աբաջյանի անվան ընտանեկան բժշկության կենտրոն.
  • Մայիսյանի բժշկական ամբուլատորիա.
  • Մարմաշենի բժշկական ամբուլատորիա.
  • Ջաջուռի բժշկական ամբուլատորիա:
Սքրինինգի շնորհիվ կրծքագեղձի քաղցկեղը կարելի է բացահայտել ամենավաղ փուլերում, ինչի արդյունքում զգալի կբարձրանա այդ հիվանդությունից բուժվելու հավանականությունը։

  • Կիսվել: