երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Գյումրիում փլուզված շատրվանի պոմպակայանի տակ՝ 4մ խորությամբ փոսում, հայտնաբերվել են կասկածելի ոսկրային մնացորդներ

Գյումրիում փլուզված շատրվանի պոմպակայանի տակ՝ 4մ խորությամբ փոսում, հայտնաբերվել են կասկածելի ոսկրային մնացորդներ

Այսօր՝ մայիսի 20-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում, գրում է shamshyan.com-ը:

Ժամը 19:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Սավոյան փողոցում գտնվող տնակային ավանի թիվ 224/442 տնակի հարևանությամբ գտնվող շատրվանի պոմպակայանը փլուզվել է և փոսի մեջ հայտնաբերվել են ոսկրային մնացորդներ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամաել են ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության Գյումրու թիվ 48 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Ժամանել է նաև ոստիկանության Շիրակի մարզային վարչության ոստիկանության Մուշի բաժնի օպերատիվ խումբը: Փրկարարներն ու ոստիկանները 10մ երկարությամբ, 4մ լայնությամբ և 4մ խորությամբ փոսից դուրս են բերել ոսկրային մնացորդներ:

Փաստի առթիվ ոստիկանության Մուշի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ՝ պարզելու համար՝ արդյոք հայտնաբերված ոսկրային մնացորդները մարդու է, թե կենդանու:

  • Կիսվել: