ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Գյումրիում պատ է փլուզվել․ կա զոհ

Գյումրիում պատ է փլուզվել․ կա զոհ

Դեկտեմբերի 29-ին՝ ժամը 10:45-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Բուլվարային թաղամասից Մուշ թաղամաս տանող ճանապարհին՝ ֆուտբոլի ակադեմիայի հարևանությամբ պատ է փլուզվել, փլատակների տակ քաղաքացի կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
 
Պարզվել է, որ փլուզվել է ֆուտբոլի ակադեմիայի հետնամասի պարսպից մոտ 25 մ հատված, քաղաքացի Ն․ Մ․-ն (ծնված 1955 թ.) հայտնվել է փլատակների տակ և տեղում մահացել:
 
Փրկարարները սահմանազատել են տարածքը, փլատակներից դուրս բերել քաղաքացու դին և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային։

  • Կիսվել: