հինգշաբթի, հուլիս 30
30 / 7 / 2026
Գյումրիում փակ են լինելու փողոցներ. հայտարարություն

Գյումրիում փակ են լինելու փողոցներ. հայտարարություն

Հարգելի՛ գյումրեցիներ և քաղաքի հյուրեր, հուլիսի 27-ին Գյումրի քաղաքում կայանալիք «Ֆեստիվառ» զբոսաշրջային-երաժշտական փառատոնի կազմակերպչական աշխատանքների նպատակով Վարդանանց հրապարակի երթևեկելի հատվածներում մասնակի սահմանափակվել է երթևեկությունը:

Հուլիսի 25-ից 28-ը Գյումրիում փակ է լինելու Շիրազի և Աբովյան փողոցների խաչմերուկը, հուլիսի 26-ից 27-ը՝ Գյումրիի համայնքապետարանի և «Հոկտեմբեր» կինոթատրոնի դիմացի երթևեկելի հատվածներն ամբողջությամբ: Իսկ փառատոնի օրը՝ հուլիսի 27-ին, ամբողջությամբ փակ են լինելու Վարդանանց հրապարակը և հարակից տարածքները:

  • Կիսվել: