շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Գյումրիում ոստիկանների են դանակահարել

Գյումրիում ոստիկանների են դանակահարել

Այսօր Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Հայուհու հրապարակում դանակահարել են Ոստիկանության երկու ծառայողի: Այս մասին հայտնեցին ոստիկանության կապի բաժնից։

Այսօր՝ ժամը 14:30-ի սահմաններում, Գյումրու Հայուհու հրապարակում ծառայություն իրականացնող ոստիկանները կանգնեցրել են երթևեկության կանոնների խախտում թույլ տված տրանպորտային միջոց, որի վարորդը և ուղևորը վիճել են ոստիկանության ծառայողների հետ, այդ ընթացքում ուղևորը դանակով հարվածներ է հասցրել ոստիկանության երկու ծառայողի, որոնք վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։


Դեպքի վայր ժամանած Կումայրիի բաժնի օպերատիվ խումբը տրանսպորտային միջոցի վարորդին և ուղևորին բերման է ենթարկել ոստիկանության բաժին:

Ոստիկանների առողջական վիճակի մասին այս պահին մանրամասներ չկան:

  • Կիսվել: