չորեքշաբթի, հունիս 26
26 / 6 / 2024
Գյումրիում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը

Գյումրիում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել Ռաֆայել Գարեգինյան ԱՁ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում (Շիրակի մարզ, ք․ Գյումրի):

Ինչպես հայտնում են ՍԱՏՄ-ից, ստուգման ընթացքում ակնհայտ է դարձել, որ սննդի կառույցը ապահովված չի եղել անձնակազմի համար նախատեսված հանդերձարանով։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ։

  • Կիսվել: