հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Գյումրիում հրդեհ է բռնկվել սեփական տան տանիքում. ժամանել են մեծ թվով հրշեջներ՝ 3 մարտական հաշվարկով

Գյումրիում հրդեհ է բռնկվել սեփական տան տանիքում. ժամանել են մեծ թվով հրշեջներ՝ 3 մարտական հաշվարկով

Այսօր՝ մայիսի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում, գրում է shamshyan.com-ը:

Ժամը 18:10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 և Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Աբովյան փողոցի թիվ 69 տան տանիքում հրդեհ է բռնկվել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Գյումրի քաղաքի թիվ 48 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով: Լրացուցիչ ժամանել է նաև մեկ այլ մարտական հաշվարկ: Հրշեջներն ու քաղաքացիները մարել են Համլետ Իսահակյանին պատկանող թիվ 69 տան մանսարդային տանիքում առաջացած կրակը:

Պարզվել է, որ ամբողջությամբ այրվել է մանսարդային տանիքը, մի քանի պատուհան, դուռ և տանիքում գտնվող շինարարական փայտն ու կենցաղային իրեր: Տեղում աշխատանքները ղեկավարել է մարզային փրկարարական վարչության պետ Ա. Գյոզալյանը:

 Օպերատիվորեն ժամանել են նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի էլեկտրացանցի պատասխանատուները, ովքեր ժամանակավորապես հոսանքազրկել են նշված տունը, որպեսզի հրշեջները կարողանան ազատ աշխատել:

Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Կումայրիի բաժնի օպերատիվ խումբը: Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան:

  • Կիսվել: