շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Գյումրիում բեռնատար ավտոմեքենան կողաշրջվել է․ կա տուժած

Գյումրիում բեռնատար ավտոմեքենան կողաշրջվել է․ կա տուժած

Հոկտեմբերի 31-ին, ժամը 20։49-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Վարդ-Բաղ թաղամասի մոտակայքում կողաշրջվել է կցորդիչով բեռնատար․ կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ առկա է վառելիքի արտահոսք:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են բեռնատարը, սահմանազատել տարածքը և իրականացրել ավտոճանապարհի լվացման աշխատանքներ:

  • Կիսվել: