չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Գյումրիում բախվել են Toyota Rav 4-ն ու ՀՀ պաշտպանության նախարարության КамАЗ-ը

Գյումրիում բախվել են Toyota Rav 4-ն ու ՀՀ պաշտպանության նախարարության КамАЗ-ը

Այսօր՝ դեկտեմբերի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 22։30-ի սահմաններում Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկ-Խանջյան փողոցների խաչմերուկում բախվել են Toyota Rav4 մակնիշի ավտոմեքենան և ՀՀ Պաշտպանության նախարարության հաշվեկշռում գրանցված КамАЗ մակնիշի  բեռնատարը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։  Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Պետրոս Պետրոսյանի գլխավորությամբ։

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի ավագ հետաքննիչ Ռոման Հարությունյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։  Ոստիկանությունը պարզում է վարորդների  ինքնությունը։ 

  • Կիսվել: