ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Գյումրիում բախվել են Toyota-ն ու Volkswagen-ը. վերջինս կողաշրջվել է. կա 2 վիրավոր

Գյումրիում բախվել են Toyota-ն ու Volkswagen-ը. վերջինս կողաշրջվել է. կա 2 վիրավոր

Երեկ՝ օգոստոսի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Հաղթանակի պողոտա և Սպանդարյան փողոցի խաչմերուկում բախվել են Գյումրիի բնակիչներ, 24-ամյա Վահե Հովհաննիսյանի վարած Toyota մակնիշի և 19-ամյա Հունան Կարապետյանի վարած Volkswagen մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Volkswagen-ի վարորդին օպերատիվորեն ժամանած Գյումրու շտապօգնության բժիշկները տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, իսկ Toyota-ի ուղևոր, Գյումրիի բնակիչ, 22-ամյա Մ.Հ.-ին տեղափոխել են Գյումրու բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժաամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև նույն վաշտի ավագ հետաքննիչներ Նաիրի Գասպարյանն ու Ռոման Հարությունյանը:

Փաստի առթիվ Ռ. Հարությունյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Բախման հետևանքով Volkswagen-ը կողաշրջվել է: 

  • Կիսվել: