չորեքշաբթի, հուլիս 29
29 / 7 / 2026
Գյումրիում բախվել են «Opel»-ն ու հղի կնոջը տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան. վերջինները հայտնվել են մայթին. կան վիրավորներ

Գյումրիում բախվել են «Opel»-ն ու հղի կնոջը տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան. վերջինները հայտնվել են մայթին. կան վիրավորներ

Այսօր՝ օգոստոսի 14-ին, հերթական ավտովթարն է տեղի ունեցել շտպօգնության ավտոմեքենայի մասնակցությամբ: Ժամը 09:50-ի սահմաններում Գարեգին Նժդեհ-Պռոշյան փողոցների խաչմերուկում բախվել են «Գյումրի» բժշկական կենտրոնի հաշվեկշռում հաշվառված շտապօգնության ավտոմեքենան և «Opel» մակնիշի ավտոմեքենան:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով շտապօգնության բժիշկը, բուժքույրը, այնտեղ գտնվող պացիենտ հղի կինը և «Opel»-ի վարորդը տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն:  

Բախման հետևանքով ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին:

Վթարի փաստով Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

 Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է շտապօգնության ավտոմեքենան, որը պարզվում է: 

  • Կիսվել: