կիրակի, հոկտեմբեր 25
25 / 10 / 2026
Գյումրիում ավտոմեքենա է այրվել

Գյումրիում ավտոմեքենա է այրվել

Մայիսի 9-ին, ժամը 16:22-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Հ. Սարգսյան փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկի բակում այրվում է ավտոմեքենա: Այս մասին հայտնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.33-ին, մարվել՝ 16:50-ին: Այրվել է «BMW» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածի պլաստմասե դետալները՝ մասամբ։

 
 

 

  • Կիսվել: