երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Գյումրիում անցկացվեց «Առողջությունը՝ բարեկեցության գրավական. WiRED» եռօրյա դասախոսությունների շարքը

Գյումրիում անցկացվեց «Առողջությունը՝ բարեկեցության գրավական. WiRED» եռօրյա դասախոսությունների շարքը

Գյումրիում փետրվարի 29-ից մարտի 2-ն անցկացվեց «Առողջությունը՝ բարեկեցության գրավական. WiRED» եռօրյա եռօրյա դասախոսությունների շարքը, որի նպատակն էր բնակչության շրջանում ոչ ֆորմալ կրթության միջոցով նպաստել հանրային առողջության ամրապնդմանը, հասարակության առողջ ապրելակերպին և առողջապահական-բժշկական առաջնային գիտելիքներ ստանալուն։

Միջոցառման ընթացքում մասնագետները ներկայացրեցին Հայաստանում առավել տարածված հիվանդությունների առողջապահական-կրթական մոդուլները:

Ողջունելով ծրագրի մասնակիցներին՝ «WiRED International» միջազգային առողջապահական կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ, Սեբուհ Բաղդոյանը տեղեկացրեց, որ ծրագրի նպատակն է շահառու խմբերի շրջանում ոչ ֆորմալ կրթության միջոցով նպաստել հանրային առողջության ամրապնդմանը, հասարակության առողջ ապրելակերպին և առողջապահական-բժշկական առաջնային գիտելիքներ ստանալուն, ինչպես նաև խթանել հանրային իրազեկումը առողջապահական ոլորտի ծրագրերի վերաբերյալ, Հայաստանի այլ շրջաններում համայնքային առողջապահական աշխատողների նոր խմբերի ձևավորումը, առողջապահական-տեղեկատվական աջակցությունը, նրանց հանրային առողջության և առողջապահական, բժշկական հիմնարար գիտելիքների փոխանցումը։

Դասախոսությունների շարքին մասնակցեցին Գյումրիում բնակվող 18-70 տարեկան քաղաքացիներ՝ բուժքույրեր, մանկավարժներ, ուսանողներ, հասարակական կազմակերպությունների, առողջապահական և սոցիալական ոլորտի աշխատակիցներ:

Միջոցառման բանախոսներն էին հանրային առողջության մասնագետ Արման Աղիկյանը, ընտանեկան ստոմատոլոգ, բժիշկ-օրդինատոր Սևակ Պապոյանը և հոգեբան Լուիզա Մարդոյանը։

 Ավարտին մասնակիցները ստացան մասնակցության հավաստագրեր։        

  • Կիսվել: