երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Գյումրիում 44-ամյա վարորդը Volkswagen Jetta-ով բախվել է ծառին, կա վիրավոր

Գյումրիում 44-ամյա վարորդը Volkswagen Jetta-ով բախվել է ծառին, կա վիրավոր

Երեկ՝ նոյեմբերի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 22:20-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ, 44-ամյա Արման Պ.-ն Գյումրի քաղաքում իր վարած Volkswagen Jetta մակնիշի ավտոմեքենայով Մյասնիկյան և Տիգրան Մեծ փողոցների խաչմերուկում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել է Գյումրու բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն ժամանել է ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Գյումրու թիվ 48 հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Հրշեջ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականը: 

  • Կիսվել: