երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Գյումրիի Բուլվարային փողոցից դեպի Առափի տանող ճանապարհին ավտոմեքենա է այրվել

Գյումրիի Բուլվարային փողոցից դեպի Առափի տանող ճանապարհին ավտոմեքենա է այրվել

Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը հունվարի 22-ին, ժամը 15:12-ին ահազանգ է ստացել, որ Գյումրի քաղաքի Բուլվարային փողոցից դեպի Առափի գյուղ տանող ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ այրվում է «Opel Omega» մակնիշի ավտոմեքենա:

Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 15։26-ին, մարել՝ 15։38-ին։ Այրվել է շարժիչի հատվածը և կոտրվել դիմապակին:

 

  • Կիսվել: