երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Գյումրիի Բարեկամության այգում սկսել է գործել բաց սահադաշտը

Գյումրիի Բարեկամության այգում սկսել է գործել բաց սահադաշտը

Գյումրիի Բարեկամության այգում սկսել է գործել բաց սահադաշտը։ Այգու հյուրերը կարող են սահել չմուշկներով, ինչպես նաև տաքանալ գլինտվեյնով,  տեղի սրճարաններում սուրճ ու թեյ վայելել։ Սահադաշտը մինչև մարտ  բաց կլինի այցելությունների համար՝ երեքշաբթիից կիրակի, ժամը 14։00-22։00-ին:

IDeA հիմնադրամը տեղեկացնում է, որ սահադաշտն արդեն երկրորդ տարին է, ինչ գործում է Գյումրիում, անցած ձմեռային սեզոնին այն ավելի քան 4000 մարդ է ընդունել:

Բարեկամության այգու վերականգնման ծրագրի իրականացումն սկսվել է 2021 թվականի աշնանը։ 2023 թ. փետրվարին կայացել է սահադաշտի և Վերնիսաժի բացման արարողությունը, որտեղ ներկայացված են գյումրեցի նկարիչների և վարպետների աշխատանքները։ Այգու մնացած գոտիների գործարկումը կիրականացվի աստիճանաբար, այգու վերջնական թարմացված տարածքի բացումը պլանավորվում է 2024 թ-ին։ 

  • Կիսվել: