հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Գյումրի տնակ է այրվել

Գյումրի տնակ է այրվել

Մայիսի 7-ին, ժամը 07:45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնտեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Խանջյան փողոցի թիվ 231/219 հասցեում այրվում է տնակ: Այս մասին հայտնում են ԱԻՆ րատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:02-ին, մարվել՝ 08:15-ին: Մասամբ այրվել են տնակի միջնապատի փայտյա կառուցատարրերը (մոտ 0.5 քմ)։

  • Կիսվել: