երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Գյումրի- Երևան վթարից տուժած 3 քաղաքացիների առողջական վիճակը գնահատվել է թեթև․ նրանք դուրս են գրվել

Գյումրի- Երևան վթարից տուժած 3 քաղաքացիների առողջական վիճակը գնահատվել է թեթև․ նրանք դուրս են գրվել

ՀՀ Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ Շիրակի մարզում այսօր գիշերը տեղի ունեցած վթարի հետևանքով Գյումրու բժշկական կենտրոն տեղափոխված 6 տուժածներից 5-ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, նրանցից 4-ի առողջական վիճակը ծանր է, մեկինը` ծայրահեղ ծանր:

1 տուժած Գյումրու բժշկական կենտրոնից տեղափոխվել է «Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի վերակենդանացման բաժանմունք: Բժիշկների գնահատմամբ` վերջինիս առողջական վիճակը ծանր է:

Դեպքի վայրից «Աստղիկ» բժշկական կենտրոն տեղափոխված 3 տուժածի առողջական վիճակը գնահատվել է թեթև: Նրանք հետազոտվել են, ստացել են առաջին բուժօգնություն և դուրս գրվել:
Ցավակցում ենք մահացածների ընտանիքներին և հարազատներին: Վթարից տուժածներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում:

  • Կիսվել: