ուրբաթ, հունիս 19
19 / 6 / 2026
Գվարդիայի ծառայողները գողության և թմրամիջոց պահելու դեպք են բացահայտել

Գվարդիայի ծառայողները գողության և թմրամիջոց պահելու դեպք են բացահայտել

ՆԳՆ ոստիկանության Գվարդիայի ծառայողները նոյեմբերի 28-ի ժամը 22․30-ին Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող առևտրի կենտրոնում հայտնաբերել, գողություն կատարելու և թմրամիջոց պահելու կասկածանքով ձերբակալել և Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժին են տեղափոխել 39-ամյա մի տղամարդու, որի մոտ հայտնաբերվել է գողացված հագուստ:

Անձնական խուզարկությամբ 39-ամյա տղամարդու մոտ հայտնաբերվել են դեղնականաչավուն և բյուրեղանման զանգվածներ, հեղուկով տարա և էլեկտրական կշեռք։
Տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։

 

  • Կիսվել: