ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Գուսանագյուղի մոտակայքի ջրամբարում  փրկարարներն ու քաղաքացիները որոնում են ենթադրյալ ջրահեղձ եղած քաղաքացուն, որը եկել էր ձուկ բռնելու

Գուսանագյուղի մոտակայքի ջրամբարում փրկարարներն ու քաղաքացիները որոնում են ենթադրյալ ջրահեղձ եղած քաղաքացուն, որը եկել էր ձուկ բռնելու

Ժամը 14:35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարալիկի տարածաշրջանում՝ Գուսանագյուղի մոտակայքում գտնվող ջրամբար քաղաքացի է մտել, և կան կասկածներ, որ հնարավոր է՝ ջրահեղձ է եղել: Այս մասին գրել է Shamshyan.com-ը։

Ժամանել է Արթիկի հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Փրկարարները «Քյալալի» կոչվող տարածքում՝ ճահճային հատվածում, որոնում են ենթադրյալ ջրահեղձված քաղաքացուն:

Փրկարարները աշխատանքները իրականացնում են նավակով, և նրանց օգնում են նաև գյուղացիները:

Դեպքի վայր ժամանեն Սևանի հատուկ ջրափրկարարական ջոկատի ջրասուզակները: Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ ասում էին, որ ենթադրյալ ջրահեղծ եղած տղամարդը Արմավիրի մարզի բնակիչ է, 35-38 տարեկան, ընկերների հետ եկել է ձուկ բռնելու, սակայն հետո ինքը եղեգների մոտ է գնացել և այլևս նրան չեն նկատել, ինչն էլ ենթադրում է, որ ջրահեղձ է եղել:

Դեպքի վայր է ժամանել նաև Ոստիկանության Անիի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:

  • Կիսվել: