կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Գուգարքի ոստիկաններn ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

Գուգարքի ոստիկաններn ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

Հոկտեմբերի 23-ին ոստիկանության Գուգարքի բաժնում օպերատիվ տեղեկություն էր ստացվել, որ Լոռու մարզի Լեռնաջուր գյուղի հարակից անտառից ապօրինի հատել են կաղնիներ:

Պարզվել է, որ նույն օրը Լեռնաջուր գյուղի 38-ամյա բնակիչը գյուղի հարակից անտառից բենզասղոցի գործադրմամբ ապօրինի հատել է տարբեր տրամագծի 18 կաղնի: Լեռնաջուրցին ներկայացրել է բենզասղոցը, իսկ փայտանյութը ի պահ է հանձնվել Վանաձորի անտառպետությանը:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Լոռու մարզի քննչական վարչություն:

 

  • Կիսվել: