երկուշաբթի, դեկտեմբեր 11
11 / 12 / 2023
Գուդաուրի-Կոբի ճանապարհի փակ հատվածը չի բացվի մինչև նոյեմբերի 21-ը. ՌԴ-ում ՀՀ դեսպանություն

Գուդաուրի-Կոբի ճանապարհի փակ հատվածը չի բացվի մինչև նոյեմբերի 21-ը. ՌԴ-ում ՀՀ դեսպանություն

Ռուսաստանում Հայաստանի դեսպանությանը կից մաքսային կցորդ Վահան Հակոբյանի տեղեկացմամբ՝ շարունակվող առատ ձյան պատճառով Գուդաուրի-Կոբի ճանապարհի փակ հատվածը չի բացվի մինչև նոյեմբերի 21-ը: Այս մասին հայտնում են ՌԴ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանության մամուլի ծառայությունից:

«Ձնահոսքի վտանգի բացակայության դեպքում նոյեմբերի 21-ի առավոտյան փակ հատվածի երկու կողմերում կվերսկսվեն ձնամաքրման աշխատանքները»,-նշված է հաղորդագրության մեջ։ 

 

  • Կիսվել: