կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Գտնվում եմ Սոթքում, որը մեծ գնդակոծության է ենթարկվել ադրբեջանական բանակի հարձակման ժամանակ․ Լուկա Շտեյման

Գտնվում եմ Սոթքում, որը մեծ գնդակոծության է ենթարկվել ադրբեջանական բանակի հարձակման ժամանակ․ Լուկա Շտեյման

Լրագրող, լրագրության ոլորտում իտալական հեղինակավոր Premiolino մրցանակի դափնեկիր Լուկա Շտեյմանը Հայաստանում է։ Նա այցելել է Սոթք համայք՝ տեղում ծանոթացել ադրբեջանական ագրեսիայի հետևանքներին։

«Գտնվում եմ Սոթքում՝ Ադրբեջանի հետ սահմանին գտնվող հայկական գյուղում, որը մեծ գնդակոծության է ենթարկվել ադրբեջանական բանակի հարձակման ժամանակ, որը ներկայումս վերահսկում է մի քանի հարակից շրջաններ, ինչպես նաև Հայաստանի այլ տարածքներ։ Տեղի բնակիչները վախենում են ադրբեջանցիների հետագա հարձակումից»,- գրել է նա Թվիթերում։

  • Կիսվել: