«Գրտնակով 5-6 անգամ խփի գլխին, բայց հետո ծնկաչոք լացել եմ». 20-ամյա Էդիկը պատմում է, թե ինչպես է սպանել մորը (տեսանյութ)
Հուլիսի 22-ին Արագածոտնի մարզային վարչություն հաղորդում էր ստացվել 1970 թվականին ծնված Ռ․ Մ․-ի անհետ կորելու մասին։
Պարզվել էր, որ այս տարվա մարտ ամսին Մելիքգյուղի իրենց բնակարանում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ 25-ամյա Էրիկ Պ․-ն և 20-ամյա Էդիկ Պ․-ն գրտնակի հարվածով սպանել են իրենց մորը՝ Ռուզաննա Մ․-ին, դիակը տեղափոխել են նշված հասցեի հարևանությամբ գտնվող կիսակառույց շինություն և թաքցրել հողաշերտի տակ։
ArmLur.am-ը զրուցել է եղբայրներից փոքրի՝ 20-ամյա Էդիկի հետ։
Էդիկը պատմել է, որ սպանությունը կատարել է միայնակ, եղբայրը տանը չի եղել, սկզբում խաբել է, թե եղբայրն է արել, բայց հետո որոշել է ճիշտը պատմել։



