չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Գրպանահատը բերման ենթարկվեց ոստիկանության Մաշտոցի բաժին. գողոնը հայտնաբերվել է

Գրպանահատը բերման ենթարկվեց ոստիկանության Մաշտոցի բաժին. գողոնը հայտնաբերվել է

Հունվարի 27-ին ոստիկանության Մաշտոցի բաժին էր դիմել Կոտայքի մարզի բնակիչ, 45-ամյա մի կին. մոտ կես ժամ առաջ երթուղային միկրոավտոբուսում պայուսակից գողացել էին դրամ:
Գրպանահատություն էր, և բաժնի ծառայողները տեղեկությունը փոխանցեցին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ բաժանմունքի ծառայողներին. հենց նրանք են մասնագիտացված գրպանահատության դեմ պայքարում:

Փորձառու ոստիկանների գործողություններն արագ արդյունք տվին. ահազանգից րոպեներ անց, գողություն կատարելու կասկածանքով, նրանք Մաշտոցի բաժին բերման ենթարկեցին մայրաքաղաքի Շահումյան 2-րդ փողոցի բնակիչ, 30-ամյա մի տղամարդու, որի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց գողոնը:

Նա տվել է խոստովանական բացատրություն: Դեպքի հանգամանքները պարզվում են:

  • Կիսվել: