հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ԳՊԿ-ի նախագահ Սամվել Հարությունյանը և նրա տեղակալը աշխատանքից ազատվելու դիմում են գրել. factor.am

ԳՊԿ-ի նախագահ Սամվել Հարությունյանը և նրա տեղակալը աշխատանքից ազատվելու դիմում են գրել. factor.am

Factor.am-ի տեղեկություններով՝ ՀՀ ԿԳՄՍՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը եւ նրա տեղակալ Վարդան Սահակյանն աշխատանքից ազատվելու դիմում են գրել։

Թե որն է պատճառը, փորձեցինք ճշտել Սամվել Հարությունյանից։ «Գիտեք, երևի չարժի պատճառներ նշել։ Ամեն ինչ սկիզբ ու վերջ ունի։ Վերջին հաշվով՝ տարիքով մեծ եմ բավականին, երկար տարիներ աշխատել եմ, հիմա թող ջահելները գան, շարունակեն»,-փոխանցեց Հարությունյանը։ Իսկ որն է եղել իր տեղակալի՝ 60 ամյա Վարդան Սահակյանի հրաժարականի պատճառը, արդյոք այս դեպքում եւս առաջացած տարիքը․ այս հարցի հետ կապված Հարությունյանը հրաժարվեց որեւէ մեկնաբանություն տալ։ 2007թ-ից Գիտության պետական կոմիտեի նախագահի պաշտոնը զբաղեցնող Սամվել Հարությունյանը այս տարվա հունիսի 12-ին վարչապետ Ն․ Փաշինյանի որոշմամբ վերանշանակվել էր։ Հիշեցնենք, որ ամիսներ առաջ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը, անդրադառնալով Հարությունյանի վերանշանակմանը, հայտարարել էր․ «Բոլոր գիտնականները գիտեն, որ այս մարդը կոռուպցիոներ է: Սամվել Հարությունյանը Հայաստանի գիտությունը խորապես քանդողներից է»։ Այս հայտարարությունից հետո Հարությունյանը դատի էր տվել Իոաննիսյանին։

  • Կիսվել: