ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Գործազրկությունը պատմականորեն ցածր մակարդակի վրա է. Գալստյան

Գործազրկությունը պատմականորեն ցածր մակարդակի վրա է. Գալստյան

Մասնավոր հատվածում անվանական աշխատավարձերի աճը տարեկան արտահայտությամբ 20 տոկոսից ավելի է: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Արդեն որերորդ ամիսը շարունակ մենք այդ ֆենոմենը նկատում ենք: Նկատում ենք նաեւ, որ գործազրկությունը պատմականորեն ցածր մակարդակի վրա է, բայց կան նաեւ բազում թափուր աշխատատեղեր:

Այստեղ աշխատուժի շուկայում որոշակի խնդիրներ կան: Մենք արդեն անեկդոտալ պատմություններ ենք լսում, որ հայկական ընկերությունները սկսում են դրսից վարձու աշխատողներ բերել իրենց կարիքները հոգալու համար:

Աշխատավարձերի բավականին բարձր մակարդակ կա շինարարության ոլորտում, առեւտրի ոլորտում, ծառայությունների ոլորտում, որը դրդում է հայկական ընկերություններին այդ պակասը կամ բացը լրացնել, օրինակ, այլ երկրների աշխատուժի հաշվին: Աշխատուժի շուկայում առայժմ այդ գերտաքացված իրավիճակը պահպանվում է՛՛:

  • Կիսվել: