հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Գործարկվել է նոր չվերթ՝ Ակտաու-Երևան-Ակտաու ուղղությամբ

Գործարկվել է նոր չվերթ՝ Ակտաու-Երևան-Ակտաու ուղղությամբ

Ղազախական «SCAT Airlines» ավիաընկերությունն ապրիլի 18-ից գործարկել է նոր միջազգային չվերթ՝ Ակտաու-Երևան-Ակտաու ուղղությամբ:

Ըստ ղազախական կողմի տարածած հաղորդագրության՝ չվերթներն իրականացվում են շաբաթական երկու անգամ՝ երեքշաբթի և շաբաթ օրերին՝ ապահովելով հարմարավետ ավիահաղորդակցություն Ղազախստանի արևմուտքի և Հայաստանի մայրաքաղաքի միջև:

՛՛Երևանն աշխարհի հնագույն քաղաքներից մեկն է, որը զբոսաշրջիկներին գրավում է իր մթնոլորտով, ճարտարապետությամբ և ճաշատեսակներով: Այդ ուղղությունը հիանալի կերպով կհամապատասխանի ինչպես կարճատև հանգստի, այնպես էլ գործնական ուղևորությունների համար՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:

 

  • Կիսվել: