շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Գործարկվել է հակահամաճարակային կանոնների պահպանման հանրային վերահսկողության հարթակը. Փաշինյան

Գործարկվել է հակահամաճարակային կանոնների պահպանման հանրային վերահսկողության հարթակը. Փաշինյան

Արդեն երկու օր է՝ գործարկվել է հակահամաճարակային կանոնների պահպանման հանրային վերահսկողության հարթակը, որը տալիս է պատկերացում, թե ինչու է տեղի ունենում այս ամենը: Այս մասին այսօր պարետատան նիստից հետո ճեպազրույցում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ հակահամաճարակային վիճակը Հայաստանում շարունակում է վատանալ:

Վարչապետն ասաց. «Պատասխանը պարզ եւ միանշանակ է՝ հակահամաճարակային կանոնների համատարած ու զանգվածային չպահպանումը: Արդեն այդպիսի հազարավոր դեպքեր են հրապարակվել սոցիալական ցանցերում: Բայց ես ուզում եմ սրա հետ կապված մի մտահոգիչ միտման մասին խոսել:

Մասնավորապես, դա առիթ է դառնում ատելության խոսքի, քննադատության խոսքի այն քաղաքացիների նկատմամբ, ում հակահամաճարակային կանոնները չպահպանելու վերաբերյալ տեղեկություններ են հրապարակվում: Սա անընդունելի է, չի կարելի նման վերաբերմունք արտահայտել մեր հայրենակիցների նկատմամբ, որովհետեւ այս պատմությունը միայն նրանց մասին չէ, մեր բոլորի մասին է: Ես ինքս էլ վարակվել եմ, հետեւաբար, ես էլ ինչ-որ մի բան այնպես չեմ արել, ինչպես պետք  է: Այս հարթակը ոչ թե դատապարտելու համար է, այլ մեր պրոբլեմը հնարավորինս խորը հասկանալու»:

  • Կիսվել: