շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Գործարկվել է «Armed eHealth» հավելվածը. այն կօգնի ստանալ COVID-ի դեմ պատվաստման վկայականը

Գործարկվել է «Armed eHealth» հավելվածը. այն կօգնի ստանալ COVID-ի դեմ պատվաստման վկայականը

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում կոչով է հանդես եկել. «Պատվաստվի՛ր և կանխարգելի՛ր COVID-19-ը»: Նա նաև տեղեկացրել է.

«Գործարկվել է «Armed eHealth» բջջային հավելվածը, որը կօգնի ստանալ COVID-19-ի դեմ պատվաստման վկայական, կապ հաստատել կամ հանդիպում նշանակել առաջնային օղակի, ամբուլատոր ծառայության բժշկի հետ:

Պոլիկլինիկաներում պատվաստումների համար սահմանվել են հերթապահություններ շաբաթ և կիրակի օրերին՝ ժամը 10։00-16։00:

«ԱստրաԶենեկա»-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում` ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով:

«Սպուտնիկ-Վի»-ով պատվաստումները նախատեսված են ռիսկի խմբերի անձանց, մասնավորապես՝ 18-ից 54 տարեկան բուժաշխատողների, 18-ից 54 տարեկան քրոնիկ հիվանդների, 18-ից 54 տարեկան սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչների և աշխատակիցների համար»:

  • Կիսվել: