չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
Գործարանում պայթել է գինու 30 տոննանոց տարան, այս պահին իրավիճակը վերահսկելի է. ԱԻՆ գնդապետ

Գործարանում պայթել է գինու 30 տոննանոց տարան, այս պահին իրավիճակը վերահսկելի է. ԱԻՆ գնդապետ

Արմավիր գյուղի Պռոշյան կոնյակի գործարանի մասնաճյուղում նախնական տվյաներով պայթել է գինու 30 տոննանոց տարան: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարական վարչության պետ, գնդապետ Հովհաննես Մարգարյանը:

«Կանխվել է հրդեհի տարածումը և հետագա պայթյունը հրշեջների օպերատիվ աշխատանքի շնորհիվ: Իրավիճակը վերահսկելի է, վտանգներ չկան: Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։44-ին, մարվել՝ 13:12-ին»,- ասաց Մարգարյանը:

Պայթյունի պատճառը դեռևս հայտնի չէ։ Այս պահին ընթանում է նախաքննություն, քննությամբ կպարզվեն դեպքի հանգամանքները։

Նշենք, որ գործարանում տեղի ունեցած հրդեհի հետևանքով տուժած 4 պացիենտները տեղափոխվել են Այրվածքաբանության ազգային կենտրոն: Նրանց վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր: Բոլորը արական սեռի են:

 
33 տարեկան` ունի վերին շնչուղիների 10% այրվածք: Ընդհանուր այրվածքային մակերեսը կազմում է 35%:
32 տարեկան` ունի վերին շնչուղիների 20% այրվածք: Ընդհանուր այրվածքային մակերեսը կազմում է 90%:
46 տարեկան` ունի վերին շնչուղիների 10% այրվածք: Ընդհանուր այրվածքային մակերեսը կազմում է 50%:
24 տարեկան` ունի վերին շնչուղիների 10% այրվածք: Ընդհանուր այրվածքային մակերես կազմում է 30%:

  • Կիսվել: