կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Գործադիրը ԱԱԾ-ից 31 ավտոմեքենա հետ վերցրեց և ամրացրեց Պետական գույքի կառավարման կոմիտեին

Գործադիրը ԱԱԾ-ից 31 ավտոմեքենա հետ վերցրեց և ամրացրեց Պետական գույքի կառավարման կոմիտեին

ՀՀ ազգային անվտանգության ծառայության հաշվեկշռում առկա 31 տրանսպորտային միջոց ՀՀ կառավարությունը հետ վերցրեց և ամրացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին։ Որոշումն այսօր ընդունվեց ՀՀ կառավարության նիստի ժամանակ։

Գործադիրը մտադիր է այդ 31 ավտոմեքենան հետագայում օտարել։

Նշվում է, որ ավտոմեքենաների հանձնման–ընդունման աշխատանքները կկատարվեն երկամսյա ժամկետում։

  • Կիսվել: