կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
«Գորիսը շուտով հեքիաթային տեսք կստանա, երեկոյան ժամերին կլուսավորվեն ժայռերը»․ Գորիսի համայնքապետարան

«Գորիսը շուտով հեքիաթային տեսք կստանա, երեկոյան ժամերին կլուսավորվեն ժայռերը»․ Գորիսի համայնքապետարան

«Գորիսը շուտով երեկոյան ժամերին հեքիաթային տեսք կստանա, կլուսավորվեն Գորիսի ժայռերը»,- հայտնել է Գորիսի համայնքապետարանը։

«Ժայռերի լուսավորության ծրագրի նախագծային աշխատանքները ավարտական փուլում են, ավարտից հետո կմեկնարկեն լուսավորության անցկացման աշխատանքները: Լուսանկարներում լուսավորվող ժայռերի նախնական տեսքն է: Լույսերը լինելու են միագույն, սակայն հնարավոր է լինելու երանգները փոխել տարվա տարբեր եղանակներին համահունչ:

Ծրագիրը Գորիսի գրավչությունը էլ ավելի բարձրացնելու նոր հնարավորություն է, որն իրականացվելու է Գորիսի համայնքապետարանի կողմից՝ Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից իրականացվող «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարա­­վա­յին Կովկասում» ծրագրի շրջանակներում, Գերմանիայի տնտեսական համագոր­ծակ­ցության և զար­գացման դաշնային նախարարության աջակցությամբ և Հայաստա­նում՝ Շվեյցարիայի զար­­գաց­ման և համագործակցության գործակալության (ՇԶՀԳ) համաֆի­նան­սավորմամբ: Ծրա­գիրն իրականացվում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախա­րա­րության (ՏԿԵՆ) հետ համատեղ»,- նշված է համայնքապետարանի հաղորդագրությունում։

  • Կիսվել: