հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Գորիսում ընթացող շինաշխատանքների որակը Առուշանյանի ուշադրության կենտրոնում է

Գորիսում ընթացող շինաշխատանքների որակը Առուշանյանի ուշադրության կենտրոնում է

Գորիսում շինարարական եռուզեռը չի դադարում անգամ հանգստյան օրերին, հայտնում են Գորիսի համայնքապետարանից:

Համայնքում միաժամանակ մի քանի տասնյակի հասնող ծրագրեր են իրականացվում։ Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանն անձամբ է հետևում դրանց ընթացքին։
Համայնքապետն այցելել է Վերիշեն բնակավայրի հիմնանորոգվող մանկապարտեզ, եղել է Ակներ բնակավայրի վերակառուցվող նոր ճանապարհահատվածում։ Այցելել է նաև Գորիսի վերանորոգվող թիվ 5 մանկապարտեզ, Սալ Քար թաղամասի նորակառույց խաղահրապարակ, եղել նաև Ավանգարդ 5-րդ թաղամասում։

Առուշ Առուշանյանը հետևել է աշխատանքների ընթացքին․ աշխատանքի որակը
համայնքապետի ուշադրության կենտրոնում է։

 

 

  • Կիսվել: