շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Գորիսում և Խնձորեսկ բնակավայրում նախատեսվում են մի շարք միջոցառումներ. համայնքապետարանը հրավիրում է մասնակցելու

Գորիսում և Խնձորեսկ բնակավայրում նախատեսվում են մի շարք միջոցառումներ. համայնքապետարանը հրավիրում է մասնակցելու

Սույն թվականի օգոստոսի 29֊ին Գորիսում և Խնձորեսկ բնակավայրում նախատեսվում են մի շարք միջոցառումներ, հայտնում է Գորիսի համայնքապետարանը:

՛՛Ստորև ներկայացնում ենք օրակարգը`

Ժամը` 13։30 - Խնձորեսկ բնակավայրում տեղի կունենա «Հին Խնձորեսկ» անվանումը կրող հատիկաընդեղենի արտադրամասի բացման արարողությունը

Ժամը` 15։30 - Գորիս համայնքում տեղի կունենա Ավանագարդ 5֊րդ թաղամասի( Ծտի բներ) վերակառուցված փողոցների և խաղահրապարակի բացման արարողությունը

Ժամը` 16։30 - Տեղի կունենա Գետափնյա թաղամասի վերակառուցված փողոցների բացման արարողությունը

Ժամը` 18։00 - Գետափնյա թաղամասում տեղի կունենա թիվ 3 ՆՈՒՀ֊ի բացման արարողությունը

Գորիսի համայնքապետարանը սիրով հրավիրում է բոլորին մասնակցելու նախատեսվող միջոցառումներին՛՛,-ասված է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: