կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Գորիսում այս տարի բերքի աճ է գրանցվել

Գորիսում այս տարի բերքի աճ է գրանցվել

Գորիսում գյուղատնտեսությունը գերակա ոլորտ է, գյուղատնտեսությամբ զբաղվելը մեր համայնքում պետք է գրավիչ դառնա, հայտնում են Գորիսի համայնքապետարանից։
 
«Մեր գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ հետևողական աշխատանքով համայնքում ստեղծվում են անհրաժեշտ պայմաններ: Վերջին մեկ տարվա ընթացքում Գորիս խոշորացված համայնքում՝ «Հիմնատավուշ» Զարգացման Հիմնադրամի աջակցությամբ համայնքի բնակիչներն անվճար հիմունքներով ստացել են 15.000 պտղատու ծառ, 350.000 սածիլ: Արդյունքում՝ համայնքի բերքատվությունը եղել է միջինից բարձր:
 
Գորիսի համայնքապետարանի և գործընկեր կազմակերպությունների համատեղ ջանքերով իրականացվող ծրագրերի արդյունքում փորձելու ենք ունենալ շահութաբեր և կայուն զարգացող գյուղատնտեսություն, որն իր հերթին կնպաստի պարենային անվտանգության բարձրացմանը, ներկրվող մի շարք գյուղմթերքների տեղական արտադրությամբ փոխարինելուն, հավելյալ աշխատատեղերի ստեղծմանը»։

  • Կիսվել: