կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Առուշ Առուշանյանը «գոլդ» համարանիշով մեքենան խմած է վարել և զրկվել վարորդական իրավունքից

Առուշ Առուշանյանը «գոլդ» համարանիշով մեքենան խմած է վարել և զրկվել վարորդական իրավունքից

Այսօր՝ մարտի 13-ին, ՊԾ Երևան քաղաքի գնդում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ «Mercedes G 63» մակնիշի «000 OO 00» համարանիշի ավտոմեքենայի վարորդը այն վարում է ոչ սթափ վիճակում։

Տեղում Երևանի գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի և վաշտի հրամանատար Վլադիմիր Դերձյանի գլխավորությամբ պարեկները դուրս են գալիս ենթադրյալ երթուղու վայր ու ժամը 00:45-ի սահմաններում Թևոսյան փողոցում  նկատում են կասկածելի մեքենան:

Պարեկները կագնեցնում են այն և վարորդը սթափության փորձաքննության է ենթարկվում ու պարզվում է, որ նա մեքենան վարել է ոչ սթափ՝ խմածության ամենաբարձր աստիճան:

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վարորդը Գորիսի քաղաքապետ 33-ամյա Առուշ Առուշանյանն է:

Վերջինս 1 տարով զրկվում է ավտոմեքենա վարելու իրավունքից:

  • Կիսվել: