շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Գորիս-Տաթև ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Գորիս-Տաթև ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Նոյեմբերի 25-ին, ժամը 17:13-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Հալիձոր գյուղից Տաթևի վանք տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Գորիս-Տաթև ավտոճանապարհի 26-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում (մոտ 3 խմ):

Փրկարարները ճանապարհի երթևեկելի հատվածից հեռացրել են քարերը:

  • Կիսվել: