ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Գորիս-Սիսիան ավտոճանապարհը փակ է, Հարժիսի խաչմերուկում բուք է

Գորիս-Սիսիան ավտոճանապարհը փակ է, Հարժիսի խաչմերուկում բուք է

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Մինչև փետրվարի 15-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Գորիս-Սիսիան ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Ջերմուկ քաղաքի խաչմերուկից Սարավան-«Զանգեր» տանող ճանապարհահատվածը և Վարդենյաց լեռնանցքը փակ են կցորդիչով բեռնատարների համար։

Տաթև-Լծեն-Սիսիան ճանապարհահատվածը փակ է բեռնատարների համար։

Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար։

Հարժիսի խաչմերուկում բուք է:

  • Կիսվել: