շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Գորիս համայնքի ճանապարհային ցանցի բարելավմանն ուղղված ծրագրերն ընթացքի մեջ են. համայնքապետարան

Գորիս համայնքի ճանապարհային ցանցի բարելավմանն ուղղված ծրագրերն ընթացքի մեջ են. համայնքապետարան

Յուրաքանչյուր տարի Գորիս համայնքի ճանապարհային ցանցի բարելավման ուղղությամբ զգալի աշխատանքներ են տարվում, հայտնում են Գորիսի համայնքապետարանից:

՛՛Վերջին մի քանի տարում կապիտալ նորոգվել են քաղաքի մուտքն ազդարարող գլխավոր ճանապարհները, ծայրամասային փողոցներն ու թաղամասերը, տնտեսական ու ռազմավարական նշանակության ճանապարհները: Թեև համայնքում ճանապարհային ցանցի անբարեկարգ վիճակն ամենահրատապ խնդիրներից է, որոնք հսկայական ֆինանսական ռեսուրսներ են պահանջում,. սակայն համայնքը մշտապես ջանքեր է գործադրում, որպեսզի համայնքի հնարավորություններից մի քանի անգամ ավել միջոցների ներգրավմամբ հնարավորինս մեծածավալ նորոգման աշխատանքներ իրականացվեն:

Այս տարի ևս պլանավորված են զգալի աշխատանքներ, ինչպես բազմաբնակարան շենքերի բակերի, այնպես էլ ռազմավարական նշանակության ճանապարհների նորոգման առումով: Համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանն այցելել է շինհրապարակներ, ծանոթացել արդեն իսկ մեկնարկած աշխատանքներին: Հիշեցնենք, որ այս պահին քանդված են քաղաքի գլխավոր փողոցները, նորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են: Ճանապարհները քանդվել են նոր ջրագծեր անցկացնելու նպատակով, իսկ փորձարկումից հետո կսկսվի նորոգման փուլը՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: