երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Գորիս-Երևան ճանապարհին «Մերսեդեսը» բախվել է բեռնատարին, ապա Volkswagen-ին. վիրավորվել են կին և 2 երեխա

Գորիս-Երևան ճանապարհին «Մերսեդեսը» բախվել է բեռնատարին, ապա Volkswagen-ին. վիրավորվել են կին և 2 երեխա

Սեպտեմբերի 29-ին, ժամը 21։56-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս-Տաթև ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գորիս-Երևան ավտոճանապարհի 11-րդ կմ-ին Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենան բախվել է Renault մակնիշի բեռնատարին (վարորդ` Ա. Խ., ծնված 1979 թ.), այնուհետև` Volkswagen մակնիշի ավտոմեքենային (վարորդ` Ա. Հ., ծնված 1987 թ.):

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ուղևորները (կին և 2 երեխա) հոսպիտալացվել են ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար։ Փրկարարները հոսանքազրկել են Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենան և դուրս բերել վարորդին. վերջինս ևս հոսպիտալացվել է ԲԿ:

  • Կիսվել: