չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Գոռ Նալբանդյանը՝ կուդոյի աշխարհի չեմպիոն

Գոռ Նալբանդյանը՝ կուդոյի աշխարհի չեմպիոն

Տոկիոյում կայացած կուդոյի աշխարհի 6-րդ առաջնությանը մասնակցել են նաև Հայաստանի կուդոյի ֆեդերացիայի սաները: Մեր մարզիկները հաջող են հանդես եկել և գրավել են տարբեր մրցանակային տեղեր։ Այս մասին հայտնել են Հայաստանի կուդոյի ֆեդերացիայից։

 

Ընդհանուր առմամբ, կուդոյի աշխարհի 6-րդ առաջնությանը մասնակցել է 250 մարզիկ աշխարհի տարբեր երկրներից։

 

Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ Գոռ Նալբանդյանը զբաղեցրել է առաջին մրցանակային տեղը, Ալեքսանդր Չարխչյանը զբաղեցրել է երկրորդ մրցանակային տեղը, Հայկ Կիրակոսյանը՝ 3-րդն էր, իսկ Դանիել Հակոբյանը՝ 4-րդը։

Կուդոն ժամանակակից կոնտակտային մարտարվեստ է, որը ստեղծվել է 1981 թվականին՝ Ազումա Տակաշիի կողմից: Պարունակում է Կիոկուշին կարատեի, ձյուդոյի, թայ-բռնցքամարտի տարրեր։

Համարվում է դինամիկ զարգացող մարզաձև: Կուդոն՝ որպես մարտարվեստ, օլիմպիական մարզաձևերում ընդգրկվելու հավակնորդ է։

  • Կիսվել: