հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Գողություն ավտոմեքենայից. գողոնը հայտնաբերվել է

Գողություն ավտոմեքենայից. գողոնը հայտնաբերվել է

Հունիսի 10-ին, ժամը 04.58-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժին հաղորդում էր ստացվել, որ նույն օրը, ժամը 04.00-ից ժամը 04.50-ն ընկած ժամանակահատվածում, տեխնիկական միջոցների գործադրմամբ բացելով Ջրվեժի Բանավան թաղամասի շենքերից մեկի բակում կայանված «ՎԱԶ-2107» մակնիշի մեքենայի դուռը, գողացել են ձայնարկիչ եւ մարտկոց:

Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 2-րդ վաշտի եւ Նոր Նորքի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, գողությունը կատարելու կասկածանքով, Նոր Նորքի բաժին բերման է ենթարկվել 42-ամյա մի տղամարդ, որը տվել է խոստովանական բացատրություն:

Գողոնը հայտնաբերվել է:

Նախապատրաստվում են նյութեր:

  • Կիսվել: