հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Գողություն արած տղամարդը հայտնաբերվեց մետրոյի «Բարեկամություն» կայարանում

Գողություն արած տղամարդը հայտնաբերվեց մետրոյի «Բարեկամություն» կայարանում

Ապրիլի 12-ին ոստիկանության Կարեն Դեիմիճյանի անվան մետրոպոլիտենի պահպանության բաժնում մի քաղաքացուց հաղորդում ստացվեց, որ անհայտ անձը մետրոյի «Բարեկամություն» կայարանի գետնանցումի հագուստի տաղավարից գողություն է արել։

Բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, գողություն կատարելու կասկածանքով, «Բարեկամություն» կայարանի կառամատույցից բաժին բերման ենթարկվեց 43-ամյա մի տղամարդ։ Նա տվել է խոստովանական բացատրություն։
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։

Կատարվում է քննություն։

  • Կիսվել: