ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Գողության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է

Գողության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է

Ոստիկանության Շենգավիթի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ փետրվարի 4-ին Գրիգոր Լուսավորչի փողոցից բաժին բերման է ենթարկվել 20-ամյա Հայկ Գ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի Գողությունը մեղադրանքով, տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից:

Խափանման միջոցը՝ ստորագրություն:

Հայկ Գ.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին:

  • Կիսվել: