շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Գողության կասկածանքով բերման ենթարկվածը նաև հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից

Գողության կասկածանքով բերման ենթարկվածը նաև հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից

Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ՔՀԲ ծառայողները փետրվարի 4-ին, բնակարանային գողություն կատարելու կասկածանքով, Եղեգնաձոր քաղաքի այգիներից մեկում հայտնաբերել և բաժին բերման են ենթարկել 37-ամյա Էդգար Գ.-ին, որտեղ պարզվել է, որ նա 2018 թ. մայիսի 16-ից ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր ճանապարհատրանսպորտային երթևեկության կանոնները խախտելու մեղադրանքով:

Էդգար Գ.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին:

  • Կիսվել: