չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Գնել Սանոսյանը խորհրդակցություն է անցկացրել Վայոց ձորի մարզպետարանում

Գնել Սանոսյանը խորհրդակցություն է անցկացրել Վայոց ձորի մարզպետարանում

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը շարունակում է մարզային խորհրդակցությունները։

Այսօր նախարարը խորհրդակցություն է անցկացրել Վայոց ձորի մարզպետարանում, որին մասնակցել են մարզպետը, համայնքապետերը և մարզպետի աշխատակազմը։

Նախարարը կրկին կարևորել է հաշվառման գործընթացը, մարզում ապաստանած քաղաքացիների սեռատարիքային խմբի ճշգրտումը, նախադպրոցական և դպրոցական տարիքի երեխաների հաշվառումը, որպեսզի հնարավորինս արագ հնարավոր լինի նրանց ներգրավել կրթական պրոցեսում։

Նախարարը հանձնարարել է առանձնակի կերպով ուշադրության կենտրոնում պահել տարեցներին և հատուկ կարիքներ ունեցող անձանց․

«Չպետք է լինի մեկ քաղաքացի, ով ձեր ուշադրությունից ու հոգածության տիրույթից դուրս կմնա»,-ասել է նախարարը։

Այս պահին Վայոց ձորում տեղավորվել է 2293 բռնի տեղահանված քաղաքացի։

Խորհրդակցության ժամանակ տրվել են մի շարք այլ հանձնարարականներ։

  • Կիսվել: