կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Գնել Սանոսյանն ընդունել է «Ռուսական երկաթուղիներ»-ի գլխավոր տնօրենի գլխավորած պատվիրակությանը

Գնել Սանոսյանն ընդունել է «Ռուսական երկաթուղիներ»-ի գլխավոր տնօրենի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ընդունել է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ գլխավոր տնօրեն, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ Վյաչեսլավ Պավլովսկու գլխավորած պատվիրակությանը։

ՏԿԵ նախարարը ողջունել է հյուրերին, կարևորել ընկերության հետ առկա համագործակցությունը․ «Երկաթուղին մեր տրանսպորտային ենթակառուցվածքներում բավական մեծ դերակատարում ունի։ Մենք պետք է համատեղ փորձենք աշխատել, որպեսզի եղած համակարգն ավելի բարելավենք՝ դարձնելով ավելի արդյունավետ և եկամտաբեր։ Հատկապես պետք է աշխատանք տանել ուղևորափոխադրումների հոսքի ավելացման ուղղությամբ»,- ասել է նախարարը։

Վյաչեսլավ Պավլովսկին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և բարձր է գնահատել ՏԿԵ նախարարության հետ փոխգործակցությունը։

Հանդիպման ժամանակ քննարկվել են կոնցեսիոն գույքի գույքագրման, ապագա ներդրումային ծրագրին վերաբերող, ինչպես նաև երկկողմ կարևորություն ունեցող մի շարք հարցեր։

Նախարար Սանոսյանի հետ հանդիպումից հետ քննարկումն ընդլայնված կազմով շարունակվել է ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանի գլխավորությամբ։

  • Կիսվել: