ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Գնդեվազ գյուղում հրշեջ-փրկարարները կանխել են հրդեhի տարածումը դեպի տան բնակելի հատվածներ

Գնդեվազ գյուղում հրշեջ-փրկարարները կանխել են հրդեhի տարածումը դեպի տան բնակելի հատվածներ

Նոյեմբերի 9-ին, ժամը 11։07-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գնդեվազ գյուղում այրվում են անասնագոմի տանիք և կուտակած անասնակեր, հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։

 

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 5-րդ փողոցի տներից մեկի և տանը կից անասնագոմի տանիքներում։

Այրվել են անասնագոմի տանիքը, տան տանիքի փայտե կառուցատարրերը՝ մասնակի, 100 հակ անասնակեր, 10 հատ արևային կայան և կենցաղային իրեր։

 

Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի տան բնակելի հատվածներ և հարակից անասնագոմ։

  • Կիսվել: