հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Գլխավոր դատախազն ընդունել է ԵԽ գրասենյակի` Հայաստանում առաքելությունն ավարտող ղեկավարին

Գլխավոր դատախազն ընդունել է ԵԽ գրասենյակի` Հայաստանում առաքելությունն ավարտող ղեկավարին

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է ԵԽ գրասենյակի` Հայաստանում առաքելությունն ավարտող ղեկավար Մարտինա Շմիդտին:

 

Աննա Վարդապետյանը ողջունել է ԵԽ գրասենյակի ղեկավարին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունում և շնորհակալություն հայտնել Դատախազության հիմնադրման 105-ամյակին նվիրված բարձրաստիճան խորհրդաժողովի կազմակերպմանն աջակցելու համար: Այդ համատեքստում ՀՀ գլխավոր դատախազը կարևորել է փոխգործակցության շարունակականությունը և ընդգծել, որ 2024 թվականին նախատեսվում է նման ձևաչափով երկրորդ խորհրդաժողովի անցկացումը:

Մարտինա Շմիդտը շնորհակալություն է հայտնել Աննա Վարդապետյանին համատեղ ծրագրերն արդյունավետ իրականացնելու համար և բարձր գնահատել Դատախազության արհեստավարժությունն ու նախաձեռնողականությունը:

Ամփոփելով հանդիպումը՝ Աննա Վարդապետյանը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել Հայաստանում առաքելությունն ավարտող Մարտինա Շմիդտին կատարած աշխատանքի համար և Շմիդտին մաղթել ամենայն բարիք ու հաջողություն՝ աշխատանքային հետագա գործունեության ոլորտներում:

  • Կիսվել: